16 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շվեդիան ժամանակավորապես իր դեսպանատունը Թեհրանից տեղափոխել է Բաքու

Շվեդիան ժամանակավորապես իր դեսպանատունը Թեհրանից տեղափոխել է Բաքու

Շվեդիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից, և դիվանագիտական առաքելությունը շարունակում է գործել Բաքվում․ հայտնել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմյոր Ստեներգարդը։

«Հաշվի առնելով Իրանում անվտանգային իրավիճակի վատթարացումը՝ Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է ժամանակավորապես տեղափոխել Շվեդիայի դեսպանատան աշխատակիցներին Թեհրանից։ Դեսպանությունը շարունակում է գործել Բաքվում։ Թեհրանում անվտանգային իրավիճակը մնում է խիստ անորոշ։ Շվեդիայի ԱԳՆ-ն 2022 թվականից սկսած խորհուրդ է տալիս չմեկնել Իրան և կոչ է անում Շվեդիայի քաղաքացիներին լքել երկիրը», – նշել է նախարարը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ