16 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպիտակ ոսկի, ադամանդներ ու սուտակներ․ Քևին Օ’Լիրին «Օսկար»-ին կրել է 30 միլիոն դոլար արժողությամբ վզնոց

Սպիտակ ոսկի, ադամանդներ ու սուտակներ․ Քևին Օ’Լիրին «Օսկար»-ին կրել է 30 միլիոն դոլար արժողությամբ վզնոց

Կանադացի գործարար, հեռուստահաղորդավար և դերասան Քևին Օ’Լիրին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ մեծ ուշադրություն է գրավել իր անսովոր վզնոցի շնորհիվ․ գրում է Complex-ը։

Սպիտակ ոսկով, ադամանդներով ու սուտակներով պատված կախազարդը պատյան է, որը պարունակում է NBA-ի երեք հայտնի բասկետբոլիստների՝ Մայքլ Ջորդանի, Քոբի Բրայանի և Լեբրոն Ջեյմսի մարզաշապիկներից փոքր կտորներ։

Tiffany & Co.-ի ստեղծած վզնոցը գնահատվում է 25-30 միլիոն դոլար․ այն կարմիր գորգի վրա երբևէ ներկայացված ամենաթանկ իրերից մեկն է։

Օ’Լիրիի խոսքով՝ իր կերպարի ստեղծման համար ամիսներ են պահանջվել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրա ասեղնագործված սև Dolce & Gabbana ապրանքանիշի բաճկոնը պատրաստելու համար պահանջվել է 7 ամիս։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ