16 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում ավելի քան 3000 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել վատ եղանակի պատճառով

ԱՄՆ-ում ավելի քան 3000 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել վատ եղանակի պատճառով

ԱՄՆ-ում ավելի քան 1800 չվերթ է չեղարկվել, իսկ ավելի քան 1200-ը՝ հետաձգվել երկրի հյուսիսարևելյան մասում և Արևելյան ափի երկայնքով եղանակային վատ պայմանների պատճառով․ հաղորդում է Fox Business-ը։

FlightAware մասնագիտացված պորտալի տվյալների համաձայն՝ միայն Նյու Յորք, Նյու Ջերսի և Իլինոյս նահանգներում չեղարկվել է մոտ 400 չվերթ։

Նյու Յորքում Լա Գուարդիա օդանավակայանում չեղարկվել է 149 չվերթ, մինչդեռ Ջոն Ֆ. Քենեդիի օդանավակայանում՝ 88-ը։ Այսօր Չիկագոյի (Իլինոյս) Օ’Հարա օդանավակայանից չեղարկվելու է ավելի քան 130 չվերթ, իսկ մոտ 200 չվերթ հետաձգվելու է։

FOX կանխատեսումների կենտրոնի տվյալներով՝ երկուշաբթի ԱՄՆ-ի արևելյան ափի համար հայտարարվել է 4-րդ մակարդակի եղանակային ռիսկ (առավելագույնը՝ 5)։ Այնտեղ քամու արագությունը կարող է հասնել 35 մ/վրկ-ի, և սպասվում են տորնադոներ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ