
Եվս մի մերժում․ Մեծ Բրիտանիան չի ներքաշվի Մերձավոր Արևելքում ավելի լայն պատերազմի մեջ
Մեծ Բրիտանիան չի ներքաշվի Մերձավոր Արևելքում ավելի լայն պատերազմի մեջ․ ինչպես գրում է The Guardian-ը, այդ մասին ասել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը։
Նա նշել է, որ ֆինանսական աջակցություն կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք հակամարտության ֆոնին բախվել են ջեռուցման խնդիրների։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել դաշնակիցներին ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ նավագնացության ուղիների վերաբացմանը և համաշխարհային նավթի մատակարարումների ապաշրջափակմանը նպաստելու համար։


