
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շրջանցիկ թունել փողոցում․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Թբիլիսյան խճուղուց մինչև Շրջանցիկ թունել փողոցի 10/12 հասցե կանգառը կարգելվի, ինչպես նաև կանգառը կարգելվի Թբիլիսյան խճուղում` Շրջանցիկ թունել փողոցի խաչմերուկի հարակից տարածքում»,- ասված է հաղորդագրությունում:


