
Իրանի հետ պատերազմը մոտ ժամանակներս կարող է ավարտվել․ ԱՄՆ նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի մասին հայտարարություններ է արել․ գրում են ամերիկյան լրատվամիջոցները։
Թրամփը նշել է, որ Իրանի հետ պատերազմը մոտ ժամանակներս կարող է ավարտվել։
«Իրանն այս պահին, կարծես, պատրաստ չէ որևէ համաձայնության, բայց կարծում եմ, որ հակամարտությունը շուտով կավարտվի»,- նշել է ԱՄն նախագահը։
Թրամփը նաև ընդգծել է, որ ընդդեմ Իրանի գործողություններն ԱՄՆ-ի համար առաջացննում են ֆինանսական աննշան բեռ։


