16 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող․ Իշխան Սաղաթելյան

Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող․ Իշխան Սաղաթելյան

Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող․ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի անունը հայտարարելու համար հրավիրած հավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ-ն որոշել են շարունակել գործակցությունը։ «Մեզ են միացել նաև «Առաջ» կուսակցությունն ու բազմաթիվ հասարակական և հանրային գործիչներ։ Առաջիկա ընտրություններին միասին հանդես ենք գալու «Հայաստան» դաշինքով՝ «Միասին կարող ենք» կարգախոսով»,- ասաց պատգամավորը։

Դաշինքի երկրորդ ակնյունաքարային դրույթը, ըստ Սաղաթելյանի, ազգային պետությունն է, որտեղ հայոց լեզուն, մշակույթը, ընտանիքն ու Հայ Առաքելական սուրբ եկեղեցին լինելու են պետության գոյության հիմքը։

«Եվ երրորդ անկյունաքարը համահայկականությունն է․ Հայաստանը բոլոր հայերի պետությունն է։ Սփյուռքը մեր ռազմավարական ուժն է և պետականաշինության մասնակիցը»,- նշեց Սաղաթելյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ