16 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վերաքննիչը «Իզմիրլյան»-ի գործով 4 խուզարկությունների որոշումները ոչ իրավաչափ է համարել

Վերաքննիչը «Իզմիրլյան»-ի գործով 4 խուզարկությունների որոշումները ոչ իրավաչափ է համարել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, արձանագրել է «Իզմիրլյան» ԲԿ-ի գործով գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Այսպիսով, «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին Առաջին ատյանի դատարանի բոլոր չորս որոշումները Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ոչ իրավաչափ էին, ինչը հանգեցրել էր «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի, ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի, բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի և գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման»,- նշել է Ֆանյանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ