
ԵՄ-ն Մերձավոր Արևելքի երկրներին կհատկացնի 458 միլիոն եվրոյի օգնություն
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրստվում է Մերձավոր Արևելքի երկրների 458 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն տրամադրել։ Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքից։
Գումարը նախատեսված է տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների և հումանիտար ճգնաժամի հետևանքները մեղմելու համար։
Հանձնաժողովի տվյալներով՝ օգնությունը կտրամադրվի հիմնականում Պաղեստինին, Լիբանանին, Սիրիային, Հորդանանին և Եգիպտոսին։
«Ֆինանսավորումը կուղղվի սննդի, բժշկական ծառայությունների, ապաստանի և այլ կենսական կարիքների ապահովմանը՝ աջակցելու հակամարտություններից տուժած բնակչությանը»,- ասված է հաղորդագրությունում։


