16 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պայքարում մնացել է մենակ՝ առանց աջակցության․ Լարիջանի

Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պայքարում մնացել է մենակ՝ առանց աջակցության․ Լարիջանի

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների մեկնարկից հետո իսլամական պետություններից որևէ մեկը չի օգնել Թեհրանին․ գրել է iranintl.com-ը։

Նրա խոսքով՝ շատ երկրներ Իրանին մենակ են թողել՝ չցուցաբերելով սպասված եղբայրասիրական համերաշխությունը։

Լարիջանին քննադատել է մերձավորարևելյան և մահմեդական որոշ պետությունների՝ ընդգծելով, որ ԱՄՆ-Իսրայել գործողություններն ուղղված են ոչ միայն Իրանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի դեմ։

Նա նաև շեշտել է, որ Իրանը շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու ազգային շահերը՝ հուսալով, որ ապագայում իսլամական պետություններն ակտիվություն կցուցաբերեն՝ միանալով տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու անքերին։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ