
Մխիթարյանը կարող է բաց թողնել Ինտերի առաջիկա հանդիպումները․ նա վնասվածք է ստացել
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել. խոսքը ձգվածքի մասին է. գրում է ArmSport-ը։
«Այդ իսկ պատճառով խաղացողը կարող է բաց թողնել թիմի առաջիկա մի քանի հանդիպումները։
Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Իտալիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղին։ Բացի այդ, վտանգ կա, որ նա չի հասցնի ապաքինվել ապրիլի սկզբին նախատեսված ավելի բարդ դիմակայությանը՝ իր նախկին ակումբի՝ «Ռոմայի» դեմ հանդիպմանը։
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա կիսապաշտպանը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ»,- նշում է լրատվամիջոցը։


