
Իրանի դեմ ներկայիս պատերազմը լրջագույն և դժվարին մարտահրավեր է այս պետության համար․ իրանագետ
Իրանի դեմ ներկայիս պատերազմը լրջագույն և դժվարին մարտահրավեր է այս պետության համար․ այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այսուհանդերձ, յուրաքանչյուր մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ։
Այս առումով իրանական երկարաժամկետ ռազմավարությունը ոչ միայն ենթադրում է ներկա մարտահրավերի չեզոքացում և մինչև պատերազմը եղած ստատուս քվոյի վերականգնում, այլ այդ ստատուս քվոյի փոփոխություն հօգուտ Իրանի՝ որքանով, որ դա հնարավոր կլինի։
Իրանի պատկերացրած այդ ստատուս քվոյի փոփոխության մեջ ենթադրվում է մեկընդմիշտ վերջ տալ Իրանի մեկուսացմանը՝ ցույց տալով, որ հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանի երկրները կարող են բարեկեցիկ և անվտանգ զարգանալ միայն այն դեպքում, երբ նման հնարավորություն կունենա նաև Իրանը»,- գրել է նա։


