17 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանից Հայաստանի ճանապարհով տարհանվել է Հնդկաստանի 550 քաղաքացի․ ԱԳՆ

Իրանից Հայաստանի ճանապարհով տարհանվել է Հնդկաստանի 550 քաղաքացի․ ԱԳՆ

Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջայսվալը նշել է, որ Հնդկաստանի առաքելությունները շարունակում են ակտիվորեն ներգրավված լինել իրենց քաղաքացիներին Իրանից ավելի անվտանգ վայրեր տեղափոխելու և նրանց վերադարձը հեշտացնելու գործում:

Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ իր հարյուրավոր քաղաքացիներ Իրանից դուրս են եկել հարևան երկրների միջոցով, քանի որ իշխանությունները շարունակում են օգնել տարածաշրջանի քաղաքացիներին ԱՄՆ-Իսրայել և Իրան պատերազմից հետո Արևմտյան Ասիայում շարունակվող լարվածության ֆոնին: Ջայսվալը հայտնել է, որ  Հնդկաստանի 550 քաղաքացի Հայաստան են անցել ցամաքային սահմանով: Միևնույն ժամանակ՝ 90 հնդիկ տեղափոխվել է Ադրբեջան:

Նա հավելել է, որ 284 հնդիկ ուխտագնացության է մեկնել Իրան: Նրանցից մի քանիսն արդեն վերադարձել են Հնդկաստան, իսկ մյուսները, ինչպես սպասվում է, կվերադառնան առաջիկա մի քանի օրերի ընթացքում:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ