
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կախված դի. Shamshyan.com
Այսօր՝ մարտի 17-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:20-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավիճակը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բավականին լարված է։ Նաև մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։


