17 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հայտարարել է, որ կարող է Կուբայի հետ անել այն ամենն, ինչ ուզում է

Թրամփը հայտարարել է, որ կարող է Կուբայի հետ անել այն ամենն, ինչ ուզում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար «պատիվ» ունենալ «ինչ-որ կերպ Կուբան վերցնելու»․ գրում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ հարևան երկրի հետ կարող է «անել այն ամենն», ինչ ուզում է։

Սպառնալից հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Կուբան և Միացյալ Նահանգները փորձում են կարգավորել լարված բանակցությունները։

«Ես իսկապես հավատում եմ, որ ես պատիվ կունենամ վերցնելու Կուբան։ Ինչ-որ կերպ Կուբան վերցնելը մեծ պատիվ կլինի»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Թրամփը ստորագրեց գործադիր հրամանագիր, որը մաքսատուրքեր սահմանեց Կուբային նավթ վաճառող կամ մատակարարող երկրներից ԱՄՆ ներկրվող ցանկացած ապրանքի համար, իսկ Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո Թրամփը հայտարարեց, որ վենեսուելական նավթ այլևս չի ուղարկվի Կուբա՝ նշելով, որ Կուբայի կառավարության տապալումը մոտ է։  

Կուբացիները բախվում են տնտեսական լուրջ մարտահրավերների՝ մինչև 10 ժամ տևողությամբ էլեկտրաէներգիայի անջատումներ, սննդի ու դեղորայքի պակաս, ավիացիոն կոլապս։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ