17 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաթարում մնացած սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան

Քաթարում մնացած սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտնում է, որ Քաթարում մնացած Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան:

«Հարգելի՛ներս՝ տեղեկացնում ենք, որ այսօր սպորտային մարմանամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան:

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը և Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին վերադարձի գործընթացում ցուցաբերած հսկայական աջակցության համար։

Շնորհակալություն ենք հայտնում նաև Կատարի մարմնամարզության ֆեդերացիայի գործընկերներին, Կատարում գտնվելու ողջ ընթացքում թիմին ցուցաբերած աջակցության համար»,- ասված է հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ