17 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես գիտեմ՝ ինչպես մնալ սահմաններում․ Զարեհ Սինանյանը՝ Արցախի հարցը չարծարծելու հանձնարարականի մասին

Ես գիտեմ՝ ինչպես մնալ սահմաններում․ Զարեհ Սինանյանը՝ Արցախի հարցը չարծարծելու հանձնարարականի մասին

Դեպի Հայաստան իրանահայերի արտառոց հոսք չկա, բայց մենք փորձում ենք կապի մեջ լինել․ ասել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա նշել է, թե կապ հաստատելը դժվար է, բայց կան տեղեկություններ 2 իրանահայի վիրավորվելու մասին։

Սփյուռքի հանձնակատարը պնդել է, թե վարչապետից Արցախի հարցը չարծարծելու հրահանգ չի ստացել։

«Ես գիտեմ, թե ինչ հայտարարություններ անեմ և ինչ հայտարարություններ համահունչ են մեր այսօրվա արտաքին քաղաքականությանը։ Գիտեմ՝ ինչպես մնալ այդ սահմաններում»,- ասել է Սինանյանը։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե չի հանգստանալու, մինչև ՔՊ-ն չհեռանա, Սինանյանն ասել է․ «Ինքը պատասխան չի տվել իր արածների համար, ինչի համար ես շատ ցավում եմ։  Եթե պատասխան տված լիներ, այդպիսի բաներ չէր ասի։ Պատասխան չի տվել Հայաստանի Հանրապետությունը աշխարհի ամենաաղքատ, ամենահետամնաց երկրի վերածելու համար, նրա համար, որ ինքը հարստացավ, իսկ երկիրը դարձավ թշվառների երկիր՝ անպաշտպան, այն ամենի համար, այն ամենի համար, ինչը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին, 2023 թվականին։ Այդ ամենի համար ծայրից ծայր Քոչարյանն է մեղավոր»,- ասել է Սինանյանը՝ նշելով, որ մեղավոր է ոչ միայն Քոչարյանը, այլև այլ ղեկավարներ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ