17 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը մերժել է պատասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին hավաքներ անցկացնելու կարգը խախտելու համար․ փաստաբան

Դատարանը մերժել է պատասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին hավաքներ անցկացնելու կարգը խախտելու համար․ փաստաբան

Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պատասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին hավաքներ անցկացնելու կարգը խախտելու համար․ գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

««Սրբազան պայքարի» դեմ իրավական արշավանքները ո՛չ սկսվել, ո՛չ էլ, ցավոք սրտի, ավարտվում են տեռորիզմի տխրահռչակ մեղադրանքներով։ Բոլոր գործերի մասին առանձին խոսելու առիթներ դեռ կլինեն։

Ու մինչ «18 արդարների» գործով հանրային մեղադրողները վայքաբովթ (թշվառ-խմբգ․) հիմնավորումներ են բերում ահաբեկչություն նախապատրաստելու մասին, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները վիճարկում են 2024 թ-ի, իբրև թե, կարգազանց խաղաղ հավաքների կազմակերպումը։

Կոնկրետ այս գործով ասում են՝ երբ Լիդյա Մանթաշյանը ծանուցել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի մասին, իսկ Բագրատ Սրբազանը փաստացի առաջնորդել է այդ հավաքը, այն այդ փաստի ուժով դարձել է ապօրինի ։

Դատարանները, ի դեպ, հայցի մերժման հիմքում դրել են այն պատճառաբանությունը, որ վարչական իրավախախտման արձանագրություն կարող էր կազմել միայն անձամբ քաղաքապետը, և չէր կարող այդ լիազորությունը վերապահել այլ անձի»,- նշել է նա։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ