17 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրամիության արագ արձագանքման խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին․ «Ազատություն»

Եվրամիության արագ արձագանքման խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին․ «Ազատություն»

Եվրամիությունն ապրիլի սկզբին փորձագետների 9-14 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան՝ օգնելու իշխանություններին դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին․ գրել է Azatutyun.am-ը։

««Ազատության» տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նշվում է, որ առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի: Խումբը պիտի օգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Անվտանգության խորհրդի գրասենյակը «կիբերհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն»: Օժանդակության շահառուները նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ներքին գործերի նախարարությունը, հարկային մարմինները կլինեն:

Եվրամիությունում համարում են, որ Հայաստանը բախվել է ինտենսիվ հիբրիդային գործողությունների, որոնց նպատակն է «խաթարել ժողովրդավարական ինստիտուտները և հասարակության վստահությունը»: Այս գործողությունների մեջ թվարկել են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունը, կիբերսպառնալիքներն ու ընտրական գործընթացների ապօրինի ֆինանսավորումը:

«Խիստ հավանական է, որ այդ սպառնալիքները կսրվեն 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին», – նշված է Եվրոպայի խորհրդի հավանությանն արժանացած փաստաթղթում»,- նշել է լրատվամիջոցը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ