
Բաքվում ուսանողներին «բացատրել են» տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը․ ինչպե՞ս կանվանեք սա․ ադրբեջանագետ
Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի «Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոնի» կազմակերպմամբ անցկացվել է «Անվտանգությունը Հարավային Կովկասում՝ ադրբեջանա-հայ հարաբերությունների համատեքստում. պատմություն և արդիականություն» թեմայով գիտական սեմինար․ գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:
«Ադրբեջանի պետական լրատվական «Ազերթաջ» գործակալությունը հայտնում է, որ սեմինարի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն բացատրել Ադրբեջանում և տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը, դրա գաղափարախոսական հիմքերը և պատմաքաղաքական համատեքստը, ինչպես նաև գնահատել տարածաշրջանում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը միջազգային մակարդակով»։
Սա այսօրվա լուր է։ Բառացի թարգմանել եմ։
Հիմա ես չեմ, դուք եք, սա ինչպե՞ս կմեկնաբանեք մեզ հետ պատահած «խաղաղության» դարաշրջանում»,- գրել է նա:


