17 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վառելիք խնայելու նպատակով Շրի Լանկայում չորեքշաբթի օրերը կլինեն ոչ աշխատանքային

Վառելիք խնայելու նպատակով Շրի Լանկայում չորեքշաբթի օրերը կլինեն ոչ աշխատանքային

Շրի Լանկայում վառելիք խնայելու նպատակով չորեքշաբթի օրերը պետական ​​հաստատությունների համար հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր․ պետությունը բախվել է Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով առաջացած վառելիքի պաշարների պակասի խնդրին․ գրում է BBC-ն։

Մենք պետք է պատրաստվենք վատագույնին, սակայն հույս ունենանք, որ ամեն ինչ լավ կլինի», – բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ասել է երկրի նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեն։

Նշենք, որ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով Հորմուզի նեղուցը գրեթե փակ է․ նախկինում նեղուցով Պարսից ծոցից Ասիա միլիոնավոր բարելների նավթ էր տեղափոխվում։

Ասիայի այլ երկրներ ևս էներգախնայողության միջոցառումներ են ձեռնարկել՝ վառելիքի հետ կապված մտահոգությունների աճի ֆոնին․ Թաիլանդում քաղաքացիներին կոչ է արվել կարճաթև վերնաշապիկներ կրել՝ օդորակիչների օգտագործումը նվազեցնելու համար։ Բանգլադեշում Ռամադանի տոները հետաձգվել են․ երկրում հոսանքի անջատումներ են իրականացվում։ Ֆիլիպիններում պետական որոշ հաստատությունների աշխատակիցներ շաբաթական մեկ օր աշխատում են տնից, իսկ Վիետնամում քաղաքացիներին կոչ է արվել մնալ տանը, օգտվել հեծանիվներից, և սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ