
Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու որոշումը սեղմ ժամկենտրում բողոքարկվելու է․ փաստաբան
Այսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ. գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Դատական ակտը որևէ կերպ չի բխում իրավունքից և օրենքից ու շատ սեղմ ժամկենտրում բողոքարկվելու է: Դատական նիստի ընթացքում նույնիսկ հղում տալով Գործադիր իշխանության ղեկավարի հրապարակավ խոսքին՝ խնդրեցի, որ Դատարանը ուղիղ արձանագրի տեսաուղերձների հրապարակման կամ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի թույլատրելիությունը: Դատարանի դիրքորոշումից հետևում է, որ բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք պնդում էին, որ Սամվել Կարապետյանի համար տեսաուղերձներ հրապարակելու սահմանափակում չկա, ուղիղ ստում էին: Իհարկե, այս վարքագիծը նորություն չէ: Ցավով եմ արձանագրում այս ամենը: Դատարանն ակնհայտ ոչ իրավաչափ դատական ակտով արձանագրել է, որ այդ հարցով թույլտվություն տրամադրող մարմինը քննիչն է (այն նույն Քննչականը, որը մեր դիմումները մերժել էր): Դրա մասին խոսում ենք դեռևս 2026 թվականի փետրվարի 12-ից, և հենց վաղը կրկին կդիմեմ Քննիչին: Միաժամանակ նման, մեղմ ասած, անհարիր և տգեղ մանիպուլյացիաները մեկ նպատակ ունեին` քաղաքական հետապնդման ինտենսիվացման, ուրիշ ոչինչ: Ցանկանում եմ բացահայտել նաև, որ Պրոբացիայի ծառայությունն այդպես էլ ինձ չտրամադրեց դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձներ հրապարակել: Ի դեպ, Դատախազությունն օժտված է բացառիկ լիազորությամբ՝ վերացնելու Դատարանի կիրառած խափանման միջոցը, ավելին՝ կարող է ընդհանրապես դադարեցնել այս քաղաքական ապօրինի հետապնդումը»,- նշել է նա։


