
ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում ՆԱՏՕ-ի օգնության կարիքը չունի․ Թրամփ
Եվրոպական երկրներից մերժումներ ստանալուց հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում ՆԱՏՕ-ի օգնության կարիքը չունի։
«ՆԱՏՕ-ի «դաշնակիցների» մեծ մասը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ նրանք չեն ցանկանում ներգրավվել Իրանի դեմ մեր ռազմական գործողությանը՝ չնայած համաձայնվել են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Մենք ՆԱՏՕ-ի օգնության կարիքը չունենք. երբեք էլ չենք ունեցել։ Նմանապես Ճապոնիայի, Ավստրալիայի կամ Հարավային Կորեայի»,- Truth Social սոցցանցում գրել է նա։
«Որպես Միացյալ Նահանգների՝ աշխարհի ամենաազդեցիկ երկրի նախագահ՝ մենք ոչ մեկի օգնության կարիքը չունենք»,- հավելել է ԱՄՆ նախագահը։


