
Մակրոնը շատ շուտով թողնելու է պաշտոնը․ Թրամփի հայտարարությունները՝ կետերով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Իռլադնիայի վարչապետ Միխոլ Մարտինին, ինչից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
Ստորև ներկայացնում ենք առանցքային հայտարարությունները․
- Մենք կարող ենք մեկ ժամում ոչնչացնել Իրանի էլեկտրաէներգիայի կայանները։ Այս պահին Իրանում ոչինչ չեն կարող անել, քանի որ ամեն ինչ շարքից դուրս է եկել․ նրանք ո՛չ ռադարներ ունեն, ո՛չ՝ հակաօդային համակարգեր․ ոչինչ չունեն։
- Նրանց ռազմական կարողությունը սպառված է, բայց Հորմուզի նեղուցը ականապատել կարող են, ինչը նման է ահաբեկչության։
- Եթե մենք հենց հիմա դադարեցնենք ռամական գործողությունը, դրանցից 10 տարի կպահանջվի վերականգնվելու համար։ Բայց մենք դա առայժմ չենք անի, գուցե անենք մոտ ապագայում։
- Մենք մշտապես օգնում ենք այլ երկրների, բայց նրանք մեզ չեն օգնում։ Դրա մասին, անշուշտ, մենք պետք է մտածենք։
- ԱՄՆ նախկին նախագահը՝ Բայդենը, Ուկրաինային 350-400 միլիարդ դոլարի սարքավորումներ և տեխնիկա էր փոխանցել․ այժմ պետք է ճշտել՝ ո՞ւր են և որտե՞ղ են ուղղվել այդ միջոցները։
- Մերձավոր Արևելքի երկրները, իհարկե, նաև Իսրայելը, լուրջ աջակցություն են ցուցաբերել մեզ։ Իսկ ՆԱՏՕ-ն հիմարաբար սխալներ է թույլ տալիս․ դաշինքը պետք է օգներ մեզ։
- Կուբան այժմ շատ վատ վիճակում է, այնտեղ բանակցում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ու մենք շատ շուտով մի բան կանենք Կուբայի հետ։
- Մեզ մեծ օգնություն պետք չէ և, իրականում, մեզ ոչ մի օգնություն էլ պետք չէ։
- Մակրոնը շատ շուտով թողնելու է պաշտոնը։


