17 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
5G անվան տակ՝ զեղծարարությունների նոր ալիք․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է

5G անվան տակ՝ զեղծարարությունների նոր ալիք․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Հանցագործները զանգահարում են տարբեր հեռախոսահամարներից, ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակիցներ և հայտնում, թե իբր անհրաժեշտ է ձեր հեռախոսում տեղադրել հատուկ հավելված՝ 5G ցանցին միանալու կամ կապի որակը բարելավելու համար․ հայտնում են ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունից

​«Ձեր ներբեռնած ծրագիրը զեղծարարներին հնարավորություն է տալիս հեռակա կարգով կառավարել ձեր հեռախոսը, հասանելիություն ստանալ բանկային հավելվածներին և վայրկյանների ընթացքում հափշտակել ձեր հաշիվներում առկա գումարները: Այս զեղծարարություններից կարող եք պաշտպանվել ստորև ներկայացված շատ պարզ քայլերով Մի՛ տեղադրեք անծանոթ հավելվածներ անծանոթ անձանց հորդորով:

Բջջային օպերատորները երբեք չեն պահանջում ծրագրեր ներբեռնել հեռախոսազանգի միջոցով: Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես ընդհատեք խոսակցությունը և զանգահարեք ձեր օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոն»,- ասված է հաղորդագրույթյունում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ