17 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առաջնորդին պետք է գնահատել կատարածով, այլ ոչ երբեք փողոցային էժան բեմադրություններով․ Սենոր Հասրաթյան

Առաջնորդին պետք է գնահատել կատարածով, այլ ոչ երբեք փողոցային էժան բեմադրություններով․ Սենոր Հասրաթյան

Այն ամեն ահավորը, ինչ կատարվել և դեռ կատարվում է մեր ժողվրդի և պետականության հետ, վաղը սերունդները նայելու են, որպես պատմության․ գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Իսկ այդ պատմությունը հիշվելու և գնահատվելու է ոչ թե նրանցով, ովքեր մեզ այսօր առաջնորդում են, այլ այն ժողովրդով, որն այսքանից հետո հանդուրժում է իրեն առաջնորդողներին։ Երբ անհատն անցած ճանապարհ ունի և հաղթանակներով ամրագրված հետագիծ, նրան լսելն ու հետևելը պահանջված է, մանավանդ, եթե ժողովուրդն ու նրա ստեղծած պետականությունը գտնվում է օրհասական վիճակում։

Հ.Գ.․ Իմ շատ սիրելի ժողովուրդ, առաջնորդին գնահատիր կատարածով, այլ ոչ երբեք փողոցային էժան բեմադրություններով, քանզի քո դիմաց հայրենակործան անդունդ է»,- նշել է Հասրաթյանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ