27 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը ուրանի հարստացման մակարդակը հասցրել է մինչև 60 տոկոս

Իրանը ուրանի հարստացման մակարդակը հասցրել է մինչև 60 տոկոս

Իրանն ավելացրել է
ուրանի հարստացման տեմպերը մինչև 60 տոկոս՝ ամսական 3 կգ-ից մինչև 9 կգ ։
Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը ՝ հղում տալով ատոմային Էներգիայի
միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցին։

Ըստ զեկույցի՝ Իրանը
նոյեմբերի վերջից սկսել է մեծացնել ուրանի հարստացման տեմպերը։ Խոսքը երկու միջուկային
օբյեկտների մասին է, որոնք գտնվում են Նաթանզում և Ֆորդոյում։

Նոյեմբերին
Reuters-ը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի զեկույցը, հայտնել էր, որ Իրանն ունի այնքան
հարստացված ուրան մինչև 60 տոկոս, որ հետագա հարստացման դեպքում բավական կլինի երեք
ատոմային ռումբ ստեղծել:

ՄԱԳԱՏԷ-ի դասակարգման
համաձայն՝ ուրանը պետք է հարստացվի մինչև 90%՝ զենք արտադրելու համար, իսկ մոտ 42 կգ
նյութը «տեսականորեն բավարար է» ատոմային ռումբի համար։