
Վրաստանում «քրեական աշխարհի» հետ առնչվող շուրջ 80 անձ է ձերբակալվել
Աջարիայում՝ Խելվաչաուրիի մունիցիպալիտետի Շարաբիձեեբի գյուղում, իրականացված հատուկ գործողությունից հետո «քրեական աշխարհի» հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է շուրջ 80 մարդ․ գրում է Aliq.ge-ն։
«Հատուկ գործողության ընթացքում վնասվածք է ստացել 75-ամյա մի կին, որը տեղափոխվել է Բաթումիի միջազգային համալսարանական կլինիկա։ Ենթադրվում է, որ նա ձերբակալվածներից մեկի մայրն է։
Տեղի բնակիչներից մեկը հայտնել է, որ երկու անձ՝ եղբայրներ, մինչ ձերբակալվելը վնասվածքներ են հասցրել իրենց»,- նշում է լրատվամիջոցը։

