18 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի փորձագետները հետաքննում են Մինաբի դպրոցի հրթիռակոծումը

ՄԱԿ-ի փորձագետները հետաքննում են Մինաբի դպրոցի հրթիռակոծումը

ՄԱԿ-ի միջազգային առաքելության անկախ փորձագետները, որ զբաղվում են Իրանի վերաբերյալ փաստերի ուսումնասիրությամբ, սկսել են հետաքննություն Մինաբի օրիորդաց դպրոցի թիրախավորման միջադեպի շուրջ, որտեղ զոհվել է ավելի քան 160 աշակերտ․ գրում է ռուսական РИА Новости-ն։

Առաքելության անդամ Մաքս դյու Պլեսին ասել է, որ այժմ հետաքննության նախնական փուլում են։ «Ներկա պահին Իրանի տարածք մուտք չունենք, սակայն արդեն խնդրել ենք այն, և շարունակելու ենք աշխատել մուտքի իրավունք ստանալու ուղղությամբ։ Առաքելությունը խորապես մտահոգված է այս հարձակումներով, ինչպես նաև՝ անմեղ աշակերտների ու ուսուցիչների սպանությամբ։ Ուստի, դեպքը պետք է ուսումնասիրվել առաջնահերթ կարգով»,- Ժնևում ճեպազրույցի ժամանակ ասել է Պլսեին։

Հիշեցնենք, որ Միաբի դպրոցը թիրախավորվել և հրթիռակոծվել էր ընդդեմ Իրանի ԱՄՆ-Իսրայել գործողությունների առաջին իսկ օրը՝ փետրվարի 28-ին։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ