
Երեխայի ծեծը պարբերական է եղել․ հոր երկրորդ կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թ․ հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը պարբերաբար ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով․ ABC Media-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»,-հայտնել են դատախազությունից:
Հիշեցնենք, որ Արարատի մարզից 1.2 տարեկան երեխային «կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխել էին «Արաբկիր» ԲԿ, որտեղ հաջողվել էր վերականգնել սրտի աշխատանքը։


