
Մալաթիա-Սեբաստիայի դպրոցներից մեկից 11-ամյա աղջնակը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com
Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի դպրոցներից մեկում հարվածներ ստանալու հետևանքով ծնողի ուղեկցությամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 11-ամյա Հ․ Ե․-ն։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին երեխայի մայրը՝ Երևանի բնակիչ 38-ամյա Մ․ Մ․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, դպրոցում երեխան բանավոր տարաձայնություն է ունեցել իր դասընկերուհի՝ Դ․ Դ․-ի հետ, և վերջինս ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր երեխայի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով վերջինիս փորի և ծնկային հատվածներին առկա են կապտուկներ։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


