
ԱՄՆ-ի ուշադրությունն ավելի շատ Մերձավոր Արևելքի, քան Ուկրաինայի վրա է, ցավոք․ Զելենսկի
Մերձավոր Արևելքում պատերազմը «վատ կանխազգացում» է առաջացնում Վլադիմիր Զելենսկու մոտ․ Ուկրաինայի նախագահը վախենում է, որ դա կշեղի մարդկանց ուշադրությունն Ուկրաինայում տեղի ունեցողից։
«Ես շատ վատ կանխազգացում ունեմ այս պատերազմի ազդեցության վերաբերյալ Ուկրաինայում իրավիճակի վրա։ ԱՄՆ-ի ուշադրությունն ավելի շատ Մերձավոր Արևելքի, քան Ուկրաինայի վրա է, ցավոք։ Ահա թե ինչու, ինչպես տեսնում եք, մեր դիվանագիտական հանդիպումները, եռակողմ հանդիպումներն անընդհատ հետաձգվում են։ Եվ դրա համար կա մի պատճառ՝ պատերազմն Իրանում», – ասել է Զելենսկին BBC-ի հաղորդավարուհի Լորա Կյունսբերգի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ վերջին օրերին Թրամփը կենտրոնացած է Իրանի վրա, սակայն ուկրաինական, ամերիկյան և ռուսական բանակցային թիմերը շարունակում են շփվել միմյանց հետ։


