
Միքայել սրբազանի տնային կալանքը մնաց անփոփոխ
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տնային կալանքը կմնա անփոփոխ։ Նրա փաստաբանների միջնորդությունը՝ վերանայելու տնային կալանքը, մերժվեց։
Դատարանը Միքայել սրբազանին թույլատրեց միայն մասնակցել կիրակնօրյա պատարագներին, հաղորդություն ստանալ, սակայն պատարագ մատուցել չթույլատրեց։


