18 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարծում եմ՝ Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի մինչև ընտրությունը, բավարար ժամանակ կունենաք ծանոթանալու համար․ Սրբուհի Գալյան

Կարծում եմ՝ Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի մինչև ընտրությունը, բավարար ժամանակ կունենաք ծանոթանալու համար․ Սրբուհի Գալյան

Թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել Սահմանադրության նոր տեքստը, ուղղակի ես միշտ մի բան եմ նշում՝ Սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում՝ հրապարակային է լինելու ներածությունը, և հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրված․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Հիմա վարչությունում են քննարկումներ, խմբակցությունում են քննարկումները շարունակվում։  Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, դա մեր պետության իրավական հիմքն է, և մեկ քննարկումով վստահաբար չենք կարող ամփոփել մեր մտքերը»,-ասաց նա։

Նախարարը ԶԼՄ ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցելու Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերին։

«Մենք ունեցել ենք նիստեր, որոնց մասնակցել են զանգվածային լրատվության միջոցներ, և սա շատ կարևոր հանգամանք է, որ մենք կուլիսների հետևում չենք աշխատում։ Ինչ վերաբերում է ավելի լայն հանրային քննարկումներին, մենք չունենք հանրաքվեի ժամկետ։ Ես ձեր մտահոգությունները, եթե դրանք մտահոգություն էին, կարող էի հասկանալ, եթե, օրինակ, ժամկետ լիներ հանրաքվեի, մենք ասած լինեինք՝ այսինչ օրն անցկացնելու ենք հանրաքվե, և ուշացնեինք տեքստի հրապարակումը, բայց, սիրելիներ, հանրաքվեն նշանակված չէ, ոչնչից չենք ուշանում այս պահին»,- ասել է նա։

Սրբուհի Գալյանը նշեց, որ բավարար ժամանակ կտրամադրվի հանրությանը Սահմանադրության նոր տեքստին ծանոթանալու և հանրաքվեի ժամանակ ճիշտ ընտրություն կատարելու համար։

«Ես կարծում եմ, որ Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրությունը։ Ձեզ այս պահին չունեմ պարտականություն ասելու, թե ներքին աշխատանքային քննարկումներում ինչ է քննարկվում, բայց ունենք պարտականություն լինելու բաց՝ այն պահից սկսած, երբ տեքստը կլինի պատրաստ»,-ասաց նախարարը։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ