18 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՍԱ-ն Մարսի վրա հայտնաբերել է եգիպտական բուրգերի նման առեղծվածային «եռակողմ բուրգ»

ՆԱՍԱ-ն Մարսի վրա հայտնաբերել է եգիպտական բուրգերի նման առեղծվածային «եռակողմ բուրգ»

Մարսի վրա հայտնաբերված խորհրդավոր բուրգանման կառույցը ենթադրություններ է առաջացրել այն մասին, որ «Կարմիր մոլորակի» վրա հնարավոր է՝ գոյություն է ունեցել մեր քաղաքակրթությանը նման հին քաղաքակրթություն․ գրում է Daily Mail-ը։

Կառույցն առաջին անգամ նկատել է հետազոտող Քեյթ Լեյնին 2001 թվականին ՆԱՍԱ-ի Mars Global Surveyor (MGS) տիեզերանավի նկարահանած կադրերում։

Լեյնիի կարծիքով՝ սա կարող է արհեստական ​​կազմավորում լինել։ Կառույցի կադրերը վերջերս վերահրապարակել է վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Բրայան Դոբսը, որն ասել է. «Մարսի վրա կա Եգիպտոսի Մեծ բուրգի չափ եռակողմ բուրգ»։

Հետազոտողի խոսքով, չնայած ապացույցների բացակայությանը, անսովոր կազմավորման հայտնաբերումը մեզ մտածելու տեղիք է տալիս՝ արդյոք Մարսի վրա եղել է կյանք։

Կազմավորումը տեսանելի է 5 առանձին լուսանկարներում, որոնք արել են ՆԱՍԱ-ի Mars Global Surveyor և Mars Reconnaissance Orbiter առաքելությունները 2001-2016 թվականներին։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ