18 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի միջուկային դոկտրինը քիչ հավանական է, որ փոխվի․ Արաղչի

Իրանի միջուկային դոկտրինը քիչ հավանական է, որ փոխվի․ Արաղչի

Միջուկային զենքի մշակման վերաբերյալ Իրանի դիրքորոշումն էականորեն չի փոխվի․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։

Արաղչին նշել է, որ նոր գերագույն առաջնորդը դեռևս հրապարակայնորեն չի արտահայտել իր տեսակետն այս հարցի վերաբերյալ։

Նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին 2000-ականների սկզբին հրապարակված կրոնական հրամանագրով դեմ էր արտահայտվել զանգվածային ոչնչացման զենքի մշակմանը։

Արևմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Իսրայելը, տարիներ շարունակ մեղադրել են Թեհրանին միջուկային զենք ստեղծելու ձգտումների համար, մինչդեռ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ իրենց միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակ ունի։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ