18 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Արցախի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու համար

Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Արցախի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու համար

2023 թվականի դեկտեմբերին Արցախի խորհրդարանի ստեղծած Արցախիի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի հետ համատեղ 2026 թ. մարտի 18-ին Շվեյցարիայում պաշտոնական բողոք է ներկայացրել SOCAR Trading SA ընկերության դեմ։ Այս մասին ասված է Արցախիի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի տարածել է մամուլի հաղորդագրությունում։

Բողոքում նշվում է, որ ընկերությունը խախտել է պատասխանատու գործարար վարքագծի միջազգային չափանիշները՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով մի պետության, որը պատասխանատու է Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների համար:

«Նյութական աջակցություն» էթնիկ զտումներին

Բողոքը պաշտոնապես ներկայացվել է Շվեյցարիայի Ազգային կոնտակտային կետին (SECO)՝ համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ / OECD)՝ Բազմազգ ձեռնարկությունների համար նախատեսված 2011 և 2023 թթ. ուղեցույցների: ՏՀԶԿ Ուղեցույցների «Հատուկ դեպքերի» (Specific Instance) ընթացակարգի համաձայն՝ Շվեյցարիայի Ազգային կոնտակտային կետն այժմ կուսումնասիրի բողոքը և կորոշի հետագա գործողություններն ու իրավական պաշտպանության միջոցները:

«SOCAR Trading»-ը Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR)՝ Շվեյցարիայում տեղակայված դուստր ձեռնարկությունն է, ինչը Ադրբեջանի նավթային ոլորտի առևտրային ու ֆինանսական օղակն է և ադրբեջանական պետության եկամտի առանցքային աղբյուրը: 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը հանգեցրեց Արցախի հայ բնակչության ամբողջական տեղահանությանը՝ փաստացի վերջ դնելով տարածաշրջանում հայերի դարավոր ներկայությանը։

Հիմնվելով բազմաթիվ հեղինակավոր փորձագետների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի վերլուծությունների վրա՝ բողոքը ներկայացրած կազմակերպությունները պնդում են, որ այս արշավն իրենից ներկայացրել է էթնիկ զտում և, հնարավոր է, ցեղասպանություն:

Բողոքը պնդում է, որ SOCAR Trading-ն իր ֆինանսական և առևտրային գործունեությամբ նպաստել է ադրբեջանական պետության տնտեսական ռեսուրսների համալրմանը և, հետևաբար, ըստ ՏՀԶԿ ուղեցույցների՝ ուներ հստակ պարտավորություն՝ իրականացնելու մարդու իրավունքների մանրակրկիտ, պատշաճ ուսումնասիրություն (due diligence) և արձագանքելու իր գործունեությունից բխող ռիսկերին։»

«Իրենց հայրենիքից մոտ 150,000 հայերի բռնի տեղահանումը Հարավային Կովկասում վերջին տասնամյակների լրջագույն հումանիտար ճգնաժամերից մեկն է», – ընդգծել է Չիկագոյում գործող միջազգային իրավաբան և Կոմիտեի անդամ Գառնիկ Քերքոնյանը:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ