18 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարդիկ հոգնել են թույլ Փաշինյանից, որն ավտոբուսում եգիպտացորեն է ուտում․ Նարեկ Կարապետյան

Մարդիկ հոգնել են թույլ Փաշինյանից, որն ավտոբուսում եգիպտացորեն է ուտում․ Նարեկ Կարապետյան

Մարդիկ հոգնել են թույլ Փաշինյանից, որն ավտոբուսում եգիպտացորեն է ուտում, փոխարենը կարող էր աշխարհի առաջնորդների հետ գոնե հեռախոսով քննարկել տարածաշրջանային գործընթացները․ այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մարդկանց ավելի քան 80 տոկոսը, ըստ հարցումների, վախենում է, որ թույլ կառավարությունը ՀՀ-ի համար կստեղծի նոր մարտահրավերներ։ Հայաստանը թշնամու կողմից կարող է կրկին հարձակումների ենթարկվել»,- ասաց նա։

Փաշինյանն, ըստ նրա, արդեն 3 պատերազմ է պարտվել․ «Եվ մենք պետք է կանգնեցնենք նրան, որ իր թուլությամբ նոր պատերազմ չհրահրի»։

«Ուժեղ և երկարատև խաղաղության միակ երաշխիքն ուժեղ Հայաստան ունենալն է»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ