18 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կապ չունի թոշակառուն 10, թե 50 տարվա ստաժ ունի, նրա կենսաթոշակն ապրիլից կբարձրանա 10․000 դրամով․ Անահիտ Գալստյան

Կապ չունի թոշակառուն 10, թե 50 տարվա ստաժ ունի, նրա կենսաթոշակն ապրիլից կբարձրանա 10․000 դրամով․ Անահիտ Գալստյան

Ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնեն կենսաթոշակային ոլորտի երկու հիմնարար փոփոխություններ, մեկը կենսաթոշակների բարձրացումն է, մյուսը կենսաթոշակները բացառապես անկանխիկ եղանակով վճարելը․ այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։

«Կենսաթոշակների բարձրացման հետ կապված՝ մենք արդեն իսկ զրուցել ենք, խնդիրը ներկայացրել ենք, այսօր մեկ անգամ ևս հստակեցնենք, որ աշխատանքային կենսաթոշակները բոլորը բարձրանալու են առնվազն 10․000 դրամով՝ անկախ ստաժից»,- ասաց պաշտոնյան։

Սովորաբար, ըստ նրա, կենսաթոշակի չափը ձևավորվում է նաև ստաժի հաշվառմամբ, բայց քանի որ ավելացել է հիմնական կենսաթոշակը և նվազագույն կենսաթոշակը, սա նշանակում է, որ անկախ ստաժից՝ կենսաթոշակի չափերն ավելանալու են։

«Ու քանի որ այս ընթացքում հարցեր եղել են, դարձյալ հստակեցնեմ՝ 10 տարվա ստաժի, 50 տարվա ստաժի պարագայում, միևնույն է, մարտ ամսվա կենսաթոշակի չափին ավելանալու է ևս 10.000 դրամ, ընդ որում՝ ասում եմ առնվազն 10․000 դրամ, որովհետև աշխատանքային կենսաթոշակի առանձին տեսակներ կավելանան մի փոքր ավելի»,- ասաց Անահիտ Գալստյանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ