
Իրանը հարվածել է ԱՄՆ ռազմաբազաներին և Իսրայելի բանակի կենտրոնացման կետերին
Իրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմաբազաներին և Իսրայելի ռազմական տեղակայման վայրերին․ նշվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։
Հարձակումների 62-րդ ալիքի ընթացքում հարվածներ են հասցվել ԱՄՆ ռազմական օբյեկտներին, ինչպես նաև Իսրայելի ռազմական տեղակայման վայրերին և աջակցության կենտրոններին Թել Ավիվում, Հայֆայում և այլ քաղաքներում։
Հարվածները հասցվել են «Ղադր», «Հաջ Քասեմ», «Էմադ» և «Խեյբար Շեկան» հրթիռներով։


