
Բնապահպանական իրավիճակը կազդի ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա․ Զախարովա
Իրանի էներգետիկ օբյեկտներին ուղղված հարվածներն աղտոտում են շրջակա միջավայրը. հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Զինամթերքը պարունակում է ծանր մետաղներ և այլ թունավոր նյութեր։ Սա աղտոտում է հողը։ Սա վնասակար է մարդու առողջության համար։ Իրանի տարածքում ավերված շենքերի բեկորները լուրջ բնապահպանական մարտահրավեր կհանդիսանան առաջիկա տասնամյակների ընթացքում», – նշել է նա։
Արտգործնախարարության խոսնակն ընդգծել է, որ բնապահպանական իրավիճակը կազդի ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա։


