
Ծառայությունից խուսափելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ
Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ Գլխավոր դատախազությունից։
«Դատախազը 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը)»,- նշել են Դատախազությունից:


