
ԱՄՆ դաշնային դատարանը վճռել է վերականգնել «Ամերիկայի ձայնը»՝ աշխատանքի վերադարձնելով հարյուրավոր լրագրողների
ԱՄՆ դաշնային դատարանը հրահանգել է Թրամփի վարչակազմին վերականգնել «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի գործունեությունը․ գրում է Associated Press-ը։
Գործակալությունը փակվել էր մեկ տարի առաջ, ինչի հետևանքով հարյուրավոր աշխատակիցներ ուղարկվել էին վարչական արձակուրդ։
ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Ռոյս Ս. Լամբերտը ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալությանը մեկ շաբաթ ժամանակ է տվել «Ամերիկայի ձայնին» եթեր տրամադրելու ծրագիր մշակելու համար:
Լրատվամիջոցը գործում է սահմանափակ անձնակազմով այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփն այն փակելու մասին գործադիր հրամանագիր ստորագրեց։


