
Ողբերգական վթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ 22-ամյա 3 տղա է մահացել․ shamshyan. com
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. գրում է shamshyan.com-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։
«Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրան Բ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով, քարերին բախվելով՝ հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Պ․-ն, 22-ամյա Արմենակ Խ․-ն և 22-ամյա Լևոն Ա․-ն տեղում մահացել են։ Նրանց մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս»,- գրում է կայքը։


