18 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2 տոկոս գնաճ՝ թոշակի բարձրացման հետևանքով․ բարեփոխո՞ւմ, թե՞ մանիպուլյացիա

2 տոկոս գնաճ՝ թոշակի բարձրացման հետևանքով․ բարեփոխո՞ւմ, թե՞ մանիպուլյացիա

Հայաստանում գնաճը շարունակվում է, և այս անգամ թանկացումները չեն սահմանափակվում առանձին ապրանքներով կամ ծառայություններով․ խոսքը համատարած թանկացումների մասին է՝ սննդամթերքից տարբեր ծառայություններ։

Թեպետ կենտրոնական բանկի նախագահը փաստում է, որ գնաճի պատճառներից են նաև թոշակների բարձրացումն ու պարտադիր առողջապահության օրենքի ընդունումը, էկոնոմիկայի նախարարը շարունակում է գովել իշխանության որոշումները։

Կենսաթոշակի բարձրացումից հետո մինչև երկու տոկոս գնաճ է կանխատեսում Կենտրոնական բանկը։ Թոշակների բարձրացումը ներկայացվում է որպես սոցիալական աջակցություն, սակայն տնտեսագետները նշում են՝ այն նաև մեծացնում է պահանջարկը, ինչն իր հերթին բերում է գների բարձրացման։ Արդյունքում առաջանում է փակ շրջան․ մի կողմից բարձրացնում են թոշակները, մյուս կողմից նույն չափով կամ նույնիսկ ավելի արագ աճում են գները, և վերջնական հաշվարկում քաղաքացին իրական շահ գրեթե չի ստանում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ