18 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զախարովան հեգնել է Փաշինյանին

Զախարովան հեգնել է Փաշինյանին

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հեգնանքով է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը երկրի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ, որը ենթադրում է առավելություններ ինչպես միությանը միանալու, այնպես էլ չմիանալու համար։

«Գիտեք, եթե ինչ-որ մեկն ասում է, որ եթե իրեն ընդունեն ԵՄ, դա հիանալի է, բայց եթե ո՛չ, դա նույնպես շահեկան իրավիճակ է բոլորի համար, ապա այդ մարդիկ սովորաբար հաղթում են իրենք իրենց սեփական շախմատային խաղում», – նշել է նա ճեպազրույցի ժամանակ։

Զախարովան հավելել է, որ ՀՀ իշխանությունները ԵՄ վերացական չափանիշները համարում են բացարձակ օրհնություն և տարօրինակ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական չափանիշների ներդրման նկատմամբ, որոնց մշակմանը Երևանը չի մասնակցել։

Մինչդեռ, ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանը լիիրավ անդամ է և մասնակցում է կանոնների մշակման գործընթացին:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ