19 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օտարերկրացի մայրը ծեծել է 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ shamshyan.com

Օտարերկրացի մայրը ծեծել է 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ shamshyan.com

Մարտի 12-ին  ՆԳՆ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ բռնության ենթարկված մի երեխայի «շրթունքի վնասվածքով կապտուկներ մարմնի ու պարանոցի հատվածում» ախտորոշմամբ շտապօգնության խումբը տեղափոխել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն․ գրում է shamshyan.com-ը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Իրաքի քաղաքացի 3-ամյա տղա է։

35-ամյա մայրը բղավել է երեխայի վրա և մի քանի անգամ հարվածել նրան, ապա մահճակալից գցել հատակին և քարշ տվել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ