
Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Վաշինգտոնի երկնքում․ The Washington Post
ԱՄՆ պաշտոնյաները անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերել Վաշինգտոնում գտնվող Ֆորտ ՄաքՆեյր ռազմական բազայի վերևում, որտեղ բնակվում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը․ հաղորդում է The Washington Post-ը։
Ինչպես The Washington Post-ին հայտնել են երկու աղբյուրներ, այս միջադեպից հետո սկսել են քննարկել Ռուբիոյի և Հեգսեթի տեղափոխման հարցը։
Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը նշել է, որ գերատեսչությունը չի կարող մեկնաբանել Հեգսեթի տեղաշարժերը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Նա հավելել է, որ նման տեղեկատվության հրապարակումը կլինի «ծայրահեղ անպատասխանատու»։
Ֆորտ Լեսլի ՄաքՆեյրը գտնվում է Կապիտոլիումի և Սպիտակ տան մոտ․ այնտեղ են գտնվում Ազգային պաշտպանության համալսարանը և Պենտագոնի բարձրաստիճան ղեկավարությունը։ Սովորաբար այնտեղ չեն բնակվում քաղաքական գործիչները, սակայն Թրամփի վարչակազմի պաշտոնյաները սկսել են տեղափոխվել ռազմական բազաներ՝ վկայակոչելով անվտանգության հետ կապված մտահոգությունները. նշում է The Washington Post-ը։

