19 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան 2025 թվականին մոտ 3%-ով կրճատել են Ադրբեջանից գազի ներմուծումը

Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան 2025 թվականին մոտ 3%-ով կրճատել են Ադրբեջանից գազի ներմուծումը

ԵՄ անդամ երկրներից Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան 2025 թվականին նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրճատել են Ադրբեջանից գազի ներմուծումը 2.6%-ով՝ հասնելով 454,978 տերաջոուլի (ՏՋ):

Եվրամիության վիճակագրական գրասենյակի (Eurostat) տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանից ԵՄ երկրներ մատակարարված գազի արժեքը կազմել է 4.572 միլիարդ եվրո (+5.2%):

Տարվա ընթացքում Իտալիան Ադրբեջանից գնել է 377,907 ՏՋ բնական գազ (-2.8%)՝ 3.929 միլիարդ եվրոյով (+6.1%), իսկ Հունաստանն ու Բուլղարիան միասին գնել են 77,071 ՏՋ (-1.4%)՝ 643.217 միլիոն եվրոյով (-0.4%):

Ադրբեջանը գազի մատակարարման պայմանագրեր ունի Եվրոպայի 13 երկրների հետ՝ Իտալիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սերբիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Գերմանիայի, Ուկրաինայի և Ավստրիայի:

Դրանց թվում՝ երեք երկրների (Իտալիա, Հունաստան և Բուլղարիա) հետ կնքվել են երկարաժամկետ պայմանագրեր՝ մատակարարման ֆիքսված ծավալներով, իսկ գերմանական SEFE (Securing Energy for Europe) ընկերության հետ՝ տասը տարվա ժամկետով՝ տարեկան ծավալն աստիճանաբար մեծացնելով մինչև 15 ՏՎտ/ժ, որը կազմում է մոտ 1.5 միլիարդ խորանարդ մետր: Մյուս երկրների հետ կնքվել են պայմանագրեր՝ առանց ճշգրիտ գնման ծավալների:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ