
Մակրոնի ներկայիս «մտահոգությունն» առաջացել է մեր հակահարվածից հետո, ինչը ցավալի է․ Արաղչի
Մակրոնը ոչ մի բառ չի ասել՝ դատապարտելու Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմը․ X-ի իր էջում գրել է Իրանի արգործնախարար Աբբաս Արաղչին։
Արաղչին գրառումն արել է՝ ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրառմանը, որում Իրանում և Քաթարում գազի արդյունահման օբյեկտներին ուղղված հարվածների վերաբերյալ նա նշել էր, որ «մեր ընդհանուր շահերից է բխում անհապաղ քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ էներգետիկ և ջրամատակարարման օբյեկտների վրա հարվածների մորատորիում սահմանելը»:
«Նա չդատապարտեց Իսրայելին, երբ այն պայթեցրեց Թեհրանում գտնվող վառելիքի պահեստը՝ միլիոնավոր մարդկանց ենթարկելով թունավոր նյութերի ազդեցության։ Նրա ներկայիս «մտահոգությունը» չի առաջացել մեր գազային օբյեկտների դեմ Իսրայելի հարձակումից հետո։ Այն առաջացել է մեր հակահարվածից հետո։ Ցավալի է», – գրել է Արաղչին։

